Գերմանիայի ԱԳ նախարարը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատումը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

ֆֆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը հնարավոր է համարում Երևանի և Բաքվի միջև խաղաղության հաստատումը․

«Մենք հավատում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այժմ հնարավորություն ունեն երկար տարիներ ցավոտ հակամարտությունից հետո հասնել կայուն խաղաղության», - Բեռլինում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ առաջ շարժվելու համար կողմերը պետք է վճռական լինեն։ 

--00—ՍՊ