Ռուս-ուկրաինական պատերազմ․ 23․000 ընտանիք դեռ սպասում է իրենց անհայտ կորած հարազատի մասին լուրերի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

gg

 

Այս շաբաթ լրացավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված ընդհարման սրացման երկու տարին։ 23,000 ընտանիք դեռ սպասում է իրենց անհայտ կորած հարազատի մասին լուրերի։ Հայտնում են ՀՀ-ում Կարմիր Խաչի միջազգային կազմակերպությունից․

«Այս տարիների ընթացքում մեր կազմակերպությունը Ռուսաստանում ու Ուկրաինայում գրանցել է ավելի քան 115,000 հեռախոսազանգ, առցանց հարցումներ, նամակներ և այցեր անհայտ կորած հարազատ ունեցող ընտանիքների կողմից, իսկ 2024-ի հունվար ամսվա դրությամբ օգնել է պարզել 8,000 անհայտ կորած անձանց ճակատագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00—ՍՊ