Իրանն ու Ռուսաստանը համագործակցության համաձայնագրեր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

դդ

Կայացել Է Իրանի և Ռուսաստանի տնտեսական համագործակցության 17-րդ համատեղ կոմիտեի նիստը, որի արդյունքներով Իրանի նավթի նախարար Ջավադ Օջիի և Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի ներկայությամբ ստորագրվել է համագործակցության 6 համաձայնագիր:

Քննարկվել են նավթի և գազի արդյունաբերության ոլորտում իրականացված միջոցառումները, տրանսպորտի և բնակարանաշինության ոլորտում երկկողմ համագործակցությունը, չափորոշիչները, ազատ առևտրի գոտիները և այլն:

Իրանական կողմը ընդգծել է նավթի և գազի ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցության կարևորությունը՝ նշելով. «Հաշվի առնելով նավթարդյունաբերության ոլորտում երկու երկրների համագործակցության կարևորությունը՝ բանակցություններ կվարվեն այդ հարցի շուրջ»։

Նա նաև նշել է, որ Իրանն ու Ռուսաստանը տնտեսական բոլոր ոլորտներում ակտիվ համագործակցության հնարավորություն ունեն։

--00—ՍՊ