Գազայի հատվածում օգնության դիմելիս ավելի քան 100 մարդ Է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

ֆֆ

 

Գազայի առողջապահության մարմինը հայտարարել է, որ իսրայելական զորքերը գնդակահարել են ավելի քան 100 պաղեստինցիների, որոնք սպասում էին մարդասիրական օգնության առաքմանը, սակայն Իսրայելը այդ մահերի համար մեղադրել է մարդասիրական օգնության բեռնատարները շրջապատած ամբոխին՝ ասելով, որ զոհերը ոտնակոխ են եղել կամ վրաերթի ենթարկվել ավտոմեքենաների կողմից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Գազայի առողջապահության մարմինը: 

Առնվազն 112 մարդ Է զոհվել, ավելի քան 280-ը՝ վիրավորվել Գազա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով, հայտնել են պաղեստինյան առողջապահության ներկայացուցիչները:

--00—ՍՊ