44-օրյայի մասնակիցը հանձնել է իր հետ պատերազմից բերած մեծ քանակի զենք-զինամթերքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

ff
Shamshyan-ի հաղորդմամբ՝ մարտի 1-ին ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ  Դիլիջանի բնակիչներից մեկը, ով 44-օրյա պատերազմի մասնակից է, այնտեղից իր հետ մեծ քանակի զենք և զինամթերք է տեղափոխել։

Ոստիկանների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացին հայտնում է, որ տեղեկությունը հավաստի է և կարճ ժամանակ անց ոստիկաններին հայտնում է, որ ինքը այդ զենքերը թողել է Դիլիջան քաղաքի «Ուբիկի ձոր» կոչվող տարածքում։

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Դիլիջանի բաժնի, ապա նրանց միացած Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչները մեկնում են նշված վայր, որոշ ժամանակ հետախուզական աշխատանքների արդյունքում քաղաքացու մատնանշած վայրում գտնվող զրուցարանի հարևանությամբ, ծառի տակ, հայտնաբերում եմ մի ամբողջ զենք, զինամթերք։ 

Աղբյուրի տեղեկություններով այնտեղ լինում է  1 հատ ԱԿ 74  տեսակի ինքնաձիգ, 2 հատ ինքնաձիգ առանց գործարանային համարների, 6 հատ ինքնաձիգի դատարկ պահեստատուփ, 3 հատ ինքնաձիգի լիցքավորված պահեստատուփ, 1 հատ ինքնաձիգի կիսով չափ լիցքավորված պահեստատուփ, 1 հատ Տոզ տեսակի հրացան առանց գործարանային համարի, 1 հատ որսորդական ողորկափող երկփողանի  հրացան, 1 հատ որսորդական ողորկափող երկփողանի քանդված վիճակում հրացան, 1 հատ որսորդական ողորկափող մեկփողանի, Իժ 18 Ե տեսակի հրացան, 1 հատ որսորդական ողորկափող երկփողանի առանց գրառմամբ հրացան, 1 հատ, էկոլ Տ 299 մմ,, տեսակի ատրճանակ /պահեստատուփով/, 2 հատ արկի գլխիկային պայթուցիչ, 1 հատ ականանետի նռնակ, 8 հատ կրակվող նռնակներ, 13 հատ ազդանշանային փամփուշտներ, 78 հատ նռնակի պայթուցիչներ, 8 հատ 21,, նռնակ, 3 հատ Ֆ, նռնակ, 1 հատ 1942, նռնակ, 11 հատ մետաղական գլանաձև /նռնականման/ դետալներ, 179 հատ ինքնաշեն պայթուցիկ, 93 հատ 12,7 տ/չ-ի փամփուշտներ, 2932 հատ տարբեր տեսակի և տրամաչափի փամփուշտներ, 1 հատ ծխագլանակ և պարկով դեղնավուն փոշենման զանգված:

Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

--00—ՍՊ