Իրաքն ու ԱՄՆ-ն շարունակում են բանակցել կոալիցիոն ուժերն արաբական երկրից հանելու շուրջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

f

 Իրաքի և ԱՄՆ-ի միջև միջազգային կոալիցիայի զորքերն արաբական երկրից դուրս բերելու վերաբերյալ բանակցությունները շարունակվում են, այս պահին հստակ որոշում կամ ժամանակացույց չկա։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Իրաքի արտգործնախարար Ֆուադ Հուսեյնը։

«Ամերիկյան կողմի հետ բանակցությունները Իրաքում ամերիկյան զորքերի կամ կոալիցիոն ուժերի առկայության կամ բացակայության վերաբերյալ շարունակվում են»,- ասել է նախարարը Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։

Հարցին, թե կա՞ արդյոք դուրսբերման ժամանակացույց, Հուսեյնը կրկնել է, որ բանակցությունները դեռ շարունակվում են։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ՍՊ