Մշակելու ենք համապարփակ և հեռանկարային ազգային ռազմավարություն․ Մխիթար Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

ff

 

Մեկնարկել է «Նորարար Հայաստան 2024» աշխատաժողովը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ աշխատաժողովի նպատակն է համախմբել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) ոլորտի հիմնական շահագրգիռ կողմերին՝ մշակելու համապարփակ և հեռանկարային ազգային ռազմավարություն․

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ անցկացվող աշխատաժողովը իրականցվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Տնտեսական հիմքեր՝ հանուն դիմակայուն Հայաստանի» ծրագրի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ ՄԱԿ) աջակցությամբ»,- նշել է Հայրապետյանը։

--00—ՍՊ