Հյուսիսային Ամերիկայի ամենավտանգավոր հրաբուխը շարունակում է ակտիվության նոր նշաններ դրսևորել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

ff

 

Հյուսիսային Ամերիկայում ամենավտանգավոր համարվող հրաբուխներից մեկը՝ Պոպոկատեպետլ հրաբուխը փետրվարի 27-ից շարունակում է ակտիվության նոր նշաններ դրսևորել: Այդ մասին հայտնում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ 

Բնական աղետների կանխարգելման Մեքսիկայի գործակալությունը հաղորդել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում հրաբուխը մթնոլորտ է արտանետել գոլորշի, գազ և մոխիր ավելի քան 140 անգամ, և գրանցվել են բազմաթիվ երկրաշարժեր:

Մորելոս, Պուեբլա և Մեխիկոյ Սիթի նահանգների մի քանի քաղաքներում փոքր մոխրի տեղումներ են դիտվել:

Իշխանությունները կոչ են անում մարդկանց հեռու մնալ հրաբխից և ժայթքման ժամանակ մնալ առնվազն 12 կիլոմետր հեռավորության վրա:

Փետրվարի 28-ից մարտի 1-ը ընկած ժամանակահատվածում որոշ ավիաընկերություններ չեղարկել են 20-ից ավել թռիչքներ Մեխիկոյի միջազգային օդանավակայան:

Պոպոկատեպետլ անվանումը ացտեկների լեզվով նշանակում Է «Ծխացող լեռ»: Ծովի մակերևույթից հրաբխի բարձրությունը 5452 մետր Է: Հրաբուխը գտնվում է Մեխիկոյից 72 կմ հեռավորության վրա, իսկ նրա շուրջը տեղավորված Է Պուեբլա ագլոմերացիան, որտեղ ապրում Է մոտ 7 մլն մարդ:

--00—ՍՊ