Լուկաշենկոն և Պուտինը մոտ մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

1131623

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այն տևել է մոտ մեկ ժամ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է «ԲԵԼՏԱ» գործակալության հրապարակած հաղորդագրության մեջ։

Կողմերը քննարկել են ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի աշխատանքին առնչվող հարցեր, միջազգային թեմաներ և տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Պետությունների ղեկավարները նաև անդրադարձել են երկու երկրների հարաբերություններին վերաբերող հարցերին ու նախանշել մոտ ապագայի հեռանկարները։

--00—ՅՄ