ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշանակվել է Ազգային ժողովում ՀՀ կառավարության ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

800px-2014_Erywań,_Budynek_Zgromadzenia_Narodowego_Republiki_Armenii

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 4-ին, որոշում է ստորագրել։

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ»:

--00—ՅՄ