Ինչո՞ւ Անանյանը լռեց․ ուշագրավ մանրամասներ մաքսատանը դրոշի հայտնի պատմությունից. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

1

«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արարատյան մաքսատուն այցից և դրոշի հայտնի պատմությունից հետո «Ժամանակ»-ին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել։

Մասնավորապես՝ մաքսատան միջադեպից 15 օր առաջ ՊԵԿ-ը դրոշների պատվանդանների գնում է իրականացրել։ Տենդեր է հայտարարվել, հաղթող կազմակերպություն է ընտրվել, որն էլ պետք է առաջիկա օրերին իրականացներ գնումը և մատակարարեր դրոշների պատվանդանները, որոնցից մեկի վրա էլ գուցե ամրացվեր մաքսատան «լքված» դրոշը։

Ուշագրավն այն է, որ գնման մասին տեղյակ է եղել նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն միջադեպի ժամանակ որևէ փորձ չի արել հարթելու ստեղծված իրավիճակը՝ գոնե ասելով, որ իրենք պատվանդաններ են գնել և պատրաստվում էին դրոշը կարգի բերել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: