Լաշա Ժվանիան հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

lasha

«Грузия-online»-ը հայտում է, որ Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Լաշա Ժվանիան հրաժարական է տվել։

Ժվանիան իր հրաժարականի մասին գրել է ֆեյսբուքյան էջում՝ մանրամասնելով, որ հրաժարականի նամակով Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլուն դիմել էր դեռ մարտին։

Գրության մեջ նշվում է, որ Ժվանիան նախագահի հայեցողությանն է թողել զբաղեցրած պաշտոնից ազատելու ժամկետի որոշումը։

Ժվանիան շնորհակալություն է հայտնել նախագահ Զուրաբիշվիլուն համատեղ աշխատանքի համար։