«Դեղին բաճկոնները» կրկին դուրս են եկել ցույցի․ պահանջը նույնն է՝ Մակրոնի հրաժարականը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

բաճկոն

Ֆրանսիայում 23-րդ անգամ վերսկսվել են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ ընդդեմ վառելիքի գնաճի: Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոցներ և շարունակում են պահանջել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարականը:

Փարիզում իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են 70 հոգու՝ հասարակական կարգը խախտելու և արգելված իրեր պահելու համար:

Ավելի վաղ ֆրանսիական իշխանությունը խստիվ արգելել էր ցույցեր անել Ելիսեյան դաշտերի, Հաղթանակի կամարի, ինչպես նաև Փարիզի Աստվաճամոր տաճարի հարևանությամբ: