Ինքնանպատակ է տնտեսական հանցագործությունների դեպքում կալանքի կիրառումը․ Սեդրակ Ասատրյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

Տնտեսական հանցագործությունների դեպքում, չհաշված բացառիկ դեպքերը, կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելը իրավական տեսանկյունից ինքնանպատակ է։ 
Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի տնօրեն, փաստաբան Սեդրակ Ասատրյանը։

Անդրադառնալով «Սպայկա» ընկերության տնօրենի կալանավորման փաստին՝ նա նշել է, որ նախաքննական մարմինը կարող էր առգրավվել բոլոր փաստաթղթերը կամ ստորագրություն՝ չբացակայելու մասին, որից հետո գրեթե անհնար կդառնար՝ դրսում մնալով խոչընդոտել նախաքննությանը: 

Շարունակությունը՝ տեսանյութում։