Շախմատի ԵԱ-ում հայ կանայք գործնականում էլ չեն կարող մեդալների համար պայքարել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

1

Անթալիայում ավարտին է մոտենում կանանց շախմատի Եվրոպայի առաջնությունը: Վերջին երկու տուրերում կրած պարտություններից հետո մեր առաջատար Էլինա Դանիելյանը կտրուկ նահանջել է մրցաշարային աղյուսակում և այժմ 5․5 միավորով 42-րդն է: Ավելի հաջող է հանդես գալիս Լիլիթ Մկրտչյանը: Նա 10-րդ տուրում հաղթել է թրքուհի Սիլա Քագլարին և 6․5 միավորով զբաղեցնում է 20-րդ տեղը:

8 միավորով մրցաշարի միանձնյա առաջատարն ուկրաինուհի Իննա Գապոնենկոն է: Մեր մյուս շախմատիստուհիներից Սիրանուշ Ղուկասյանը և Մարիա Գևորգյանը վաստակել են նույնքան միավոր, որքան Էլինա Դանիելյանը և զբաղեցնում են համապատասխանաբար 44-րդ և 45-րդ տեղերը:  Աննա Սարգսյանն ունի 4 միավոր:

Այսօր կայանում են վերջին՝ 11-րդ տուրի հանդիպումները: Հայ կանայք գործնականում զրկվել են մեդալների համար պայքարելու հնարավորությունից: