ԵՄ-ն ագրեսիվ միություն չէ, չենք պատրաստվում որևէ երկրի վրա հարձակվել․ Ստանո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

դդ

 

Եվրամիությունը նախազգուշական միջոցներ է ձեռնարկում հնարավոր սպառնալիքներին ավելի լավ պատրաստվելու համար, բայց չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի վրա, քանի որ ագրեսիվ միություն չէ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Պիտեր Ստանոն՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդրի խոսքերը։

Ավելի վաղ Լուկաշենկոն ասել էր, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի, սակայն Մինսկը չի ցանկանում կռվել։ Նրա խոսքով՝ երկրում անցկացվում է համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ ուսուցում, զորքերին մատակարարվում է տարբեր տեսակի զենքեր ու տեխնիկա։ Բելառուսի նախագահը նշել էր, որ Մինսկը ոչ մեկին չի սպառնում։

«Մենք որևէ մեկին սպառնալու կարիք չունենք, մենք ուրիշի հողը չենք ուզում»,- հայտարարել էր Բելառուսի ղեկավարը։

«ԵՄ-ն վտանգ է ներկայացնում միայն այն երկրների համար, որոնք խախտում են իրենց քաղաքացիների իրավունքները, մարդու հիմնարար իրավունքները, ժողովրդավարությունը և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերը: ԵՄ-ն ագրեսիվ միություն չէ, ոչ ոք չպետք է վախենա Եվրամիությունից, բացի նրանցից, ովքեր խախտում են միջազգային իրավունքը... ԵՄ-ն նախազգուշական միջոցներ է ձեռնարկում։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից հետո մենք ԵՄ-ին ավելի լավ ենք պատրաստում ցանկացած սպառնալիքի»,- ասել է Ստանոն:

--00—ՍՊ