Ապրիլի 1-ից արցախցիների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան ավարտվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

ֆֆֆ

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է ապրիլի 1-ից արցախից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիայի ավարտի մասին․

«Ակցիայի վեց ամիսների ընթացքում դրանից օգտվել է 10 700 քաղաքացի, ովքեր Արցախից Հայաստան են ժամանել 2023 թվականի սեպտեմբերի 25-ից հետո։ Ընդհանուր առմամբ տրամադրվել է 8,3 մլն դրամի ուղևորափոխադրումների ծառայություններ։

ՀԿԵ-ն հուսով է, որ իր կողմից արցախցիներին ցուցաբերված աջակցությունն արդյունավետ է եղել և դրանով հաջողվել է որոշակիորեն մեղմել քաղաքացիների առօրյա խնդիրները»։ 

--00—ՍՊ