Հիշատակել են տավուշեցի նահատակ հերոս Արմենի 30-րդ տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

dd

Տավուշեցի նահատակ հերոս, կապիտան Արմեն Սահակյանի ծննդյան տարեդարձին՝ մարտի 31-ին՝ Հարության տոնին, իրենց բակում խաչքար օծվեց և հուշաղբյուր բացվեց։ Արմենի 30-րդ տարեդարձն է։ Կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ` փրկվածներիս համար` Աստծու զորություն (Ա Կորնթ. 1։18). Խաչքարի օծում ի հիշատակ նահատակ հերոս Արմեն Սահակյանի։ Հայտնում են Տավուշի թեմից։ 

Օծման արարողության ընթացքում ջրով, ապա գինով Արմենի ընտանիքի անդամները լվացին խաչը, այնուհետև Բագրատ Սրբազանն օծեց այն մյուռոնով։

Օծման արարողությանը ներկա էին Արմենի ընկերները, հարազատները, հարևանները, զինվորականներ և այլք։

Հերոս Արմենի նորածին եղբորորդուն անվանակոչել են հերոսի անունով։

Խաչ քո եղիցի մեզ ապաւէն Տէր Յիսուս,

յորժամ երեւիս փառօք Հօր ընդ ամպս լուսաւորս:

Յայնժամ մեք մի՛ ամաչեսցուք յուսացեալքս ի քեզ,

այլ զօրութեամբ քով մեծաւ բերկրեսցուք ընդ աջմէ քումմէ՝

որպէս զորդիս լուսոյ եւ որդիս տուընջեան:

Ամէն:

--00—ՍՊ