ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նոր դեկանի անունը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

Screenshot_3

Քիչ առաջ ավարտվեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի ընտրությունները։

Հիշեցնենք, որ 2 թեկնածու կար՝ իրավագիտության թեկնածու, դոցենտ Գևորգ Պետրոսյանն ու գործող դեկանի տեղակալ, քրեական իրավունքի մասնագետ Հարություն Խաչիկյանը։

Նշենք, որ ֆակուլտետի դեկանին ընտրում է համալսարանի գիտխորհուրդը։

Այսպես, Գևորգ Պետրոսյանը հավաքել է 8 ձայն, իսկ Հարություն Խաչիկյանը՝ 59 ձայն։

--00—ՅՄ