Երևանը պաշտոնական հայտարարություն չի արել Մոսկվայի հետ կապերը խզելու մտադրության մասին․ Օվերչուկ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

gg

Երևանը ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արել Մոսկվայի հետ կապերը խզելու մտադրության մասին։ Այդ մասին ապրիլի 3-ին՝ «Իզվեստիա»- ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

«Տեղեկություններ չունենք, որ նրանք նախատեսում են խզել կապերը։ Ոչ մի պաշտոնական հայտարարություն այդ կապակցությամբ չի եղել»,- մանրամասնել է նա՝ նշելով, որ Հայաստանը շարունակում է մնալ ՌԴ-ի դաշնակիցը ՀԱՊԿ-ում։

--00—ՍՊ