ՀՀ և Ադրբեջանի միջև չկա համաձայնեցված քարտեզ, որով տեղի է ունենալու հնարավոր սահմանազատումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ֆֆ

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է․

«Հայաստանի և Ադրբեջանի միջև այդպես էլ չկա համաձայնեցված քարտեզ, որով տեղի է ունենալու հնարավոր սահմանազատումը։

Միջազգային իրավունքի տեսանկյունից սահմանազատումը պետք է տեղի ունենա բացառապես 1922թ․ քարտեզով, որով Հայաստանն ու Ադրբեջանը եղել են անկախ պետություններ (մինչև ԽՍՀՄ կազմում ընդգկվելը)։

Եվ ահա, այդ տարիների քարտեզով Տավուշի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի սահմանը անցնում էր բոլորովին այլ հատվածում՝ քարտեզում նշված է ԿԱՊՈՒՅՏ ԳՈՒՅՆՈՎ։

ՍԵՎ ԿԵՏԵՐՈՎ նշված են ենթադրյալ չորս գյուղերը, որոնց մասին խոսում է իշխանությունը։

Հայաստանը պետք է միջազգային իրավունքի հիման վրա ստանա 1922թ․ քարտեզով սահմանազատում անելու միջազգային աջակցություն և ոչ թե առանց հասկանալու անդադար խոսի սահմանների հետ կապ չունեցող Ալմա-Աթայի հռչակագրից»։ 

--00—ՍՊ