Մոսկվայի և Երևանի՝ դաշնակցային նորմալ հարաբերություններին վերադառնալը միակ խելամիտ որոշումն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ֆֆ

Ապրիլի 3-ը Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման օրն է։ Ի թիվս այլ հարցերի՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը իր ուղերձում անդրադարձել է նաև ռուս-հայկական հարաբերություններին․ 

«Ռուսաստանը մշտապես հատուկ նշանակություն է տվել Հայաստանի հետ բարեկամական կապերի ամրապնդմանը՝ որպես դաշնակից և կարևոր գործընկեր: Նաև ընդհանուր ավանդական արժեքներին և ազգային ինքնությանը հավատարիմ մեր ժողովուրդները միշտ բաց են եղել և շահագրգռված են փոխադարձ երկխոսության համար։  Անցած ժամանակի ընթացքում մենք մեծ ճանապարհ ենք անցել։ Դրական, կառուցողական փոխգործակցության անգնահատելի փորձ է կուտակվել՝ ի շահ երկու շահագրգիռ կողմերի։

Անցած տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել։ Փոխվել են և երկրները, և աշխարհը, որտեղ մենք ապրում ենք։ Ցավոք, մեր շփման մեջ կան և հակասություններ, և փոխադարձ պահանջներ։ Սակայն երկկողմ հարաբերությունների հիմքը մնում է նույնը։

Ռուսաստանի և Հայաստանի սերտ, դաշնակցային կապերը, փոխգործակցությունը բոլոր ոլորտներում այն է, ինչը համապատասխանում է ինչպես ռուսների, այնպես էլ հայերի արմատական, իրական շահերին: Համոզված ենք, որ Մոսկվայի և Երևանի ուղիղ երկխոսության արդյունքում կուտակված անհավասարակշռությունների շտկումը, դաշնակցային նորմալ հարաբերություններին վերադառնալը ոչ միայն հնարավոր է, այլև միակ խելամիտ որոշումն է»,- ասվում է ուղերձում։

--00—ՍՊ