Մեր դիրքերում ենք․ Երուսաղեմի հայոց պատրիարքությունը դատապարտում է «Կովերի պարտեզում» բռնությունները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

f

 

Երուսաղեմի հայոց պատրիարքությունը դատապարտել է «Կովերի պարտեզում» տեղի ունեցած դեպքը։ Պատրիարքությունը Իսրայելի կառավարությունից պատասխան է պահանջում ոստիկանության սկսած տեղահանության վերաբերյալ․

Հիշեցնենք՝ այսօր իսրայելցի վերաբնակիչներն ապօրինաբար(ոստիկանության թողտվությամբ)` բռնի ճանապարհով մուտք էին գործել Երուսաղեմի Հին քաղաքի հայկական թաղամասում գտնվող Կովերի պարտեզ՝ փորձելով հայերին ապօրինաբար դուրս մղել և փորձել փոխել իրավիճակը [ստատուս քվոն] տեղում․

«Հայկական թաղամասի և նրա օրինական հողերի դեմ այսօրվա սադրանքները նախադեպ ստեղծելու փորձեր են: Մենք կշարունակենք ամուր մնալ մեր դիրքերում և ամբողջ աշխարհի քրիստոնյաների ուշադրությունը հրավիրում ենք խաղաղ հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ այս անվերջ ոտնձգությունների վրա»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ