Սահմանին ագրեսիվ գործողությունները կարող են խաթարել խաղաղության հեռանկարները․ Բլինքենը՝ Ալիևին 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

dd

ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը մանրամասներ է հայտնել Ալիև-Բլինքեն հեռախոսազրույցից։ 

Նշվում է, որ ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջմղման կարևորությունը՝ նշելով, որ այն տնտեսական օգուտներ կբերի ողջ տարածաշրջանին:

ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության ավելացմանը արդարացում չկա, և զգուշացրել է, որ ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կարող են խաթարել խաղաղության հեռանկարները:

Նա նաև վերահաստատել է Ադրբեջանի` Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ միջազգային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը և կոչ արել ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին։ 

--00—ՍՊ