Անվտանգային հարցերում Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ․ դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

գգ

 

Ֆրանսիան պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի նկատմամբ անվտանգային հարցերում: Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։ 

«Վերջին ամիսներին Հայաստանի հետ սկսել ենք համագործակցությունը պաշտպանության ոլորտում, որը զարգանում է»,- ասել է Դըկոտինյին։

Նա հիշեցրել է Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարների փոխայցելությունների մասին՝ նշելով, որ այցերը արդյունքների են հանգեցրել զինտեխնիկայի և զինծառայողների վերապատրաստման տեսքով։ 

--00—ՍՊ