Մոլդովայի և ՌԴ-ի կողմից հետախուզվողը ձերբակալվել է Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ֆֆ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապրիլի 2-ին Մինվոդի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալել և գծային բաժին են տարել 41-ամյա Ալեքսանդր Գ.-ին: Նա 2017 թ. հունիսի 13-ից Մոլդովայի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության և գույքի յուրացման, իսկ 2022 թ. դեկտեմբերի 15-ից ՌԴ իրավապահների կողմից՝ գողության մեղադրանքով:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողներին և դատախազությանը:

Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

--00—ՍՊ