Ռուսաստանն ու Իրանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ֆֆ

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ընթացքում քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը առնչվող հարցեր: Այդ մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։ 

Նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ, ընդգծել են իրենց հավատարմությունը՝ ռուս-իրանական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին․

«Հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում՝ դառնալով պետությունների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման հերթական քայլը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ