Թայվանում երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ff

Թայվանում երկրաշարժի հետևանքով վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը։ Այդ մասին ասվում է Թայվանի արտակարգ շտաբի զեկույցում։

«Տարերային աղետի հետևանքով 9 մարդ զոհվել է, 1011-ը՝ վիրավորվել, 143-ը սպասում են օգնության», - ասվում է հաղորդագրության մեջ։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք՝ Թայվանում այսօր՝ ապրիլի 3-ին, վերջին 25 տարվա ամենահզոր երկրաշարժն է գրանցվել։

Թայվանում տարեկան տեղի է ունենում 6-7 մագնիտուդով երկու-չորս երկրաշարժ, սակայն 7-ից բարձր երկրաշարժերը հազվադեպ են լինում:

--00—ՍՊ