Լեկորնյուն փորձել է Շոյգուին համոզել, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկչությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ֆֆ

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ռուսաստանի և Ֆրանսիայի Պաշտպանության  նախարարներ Սերգեյ Շոյգուի և Սեբաստիան Լեկորնյուի հեռախոսազրույցը՝ նշելով, թե այն կայացել է Փարիզի հրատապ խնդրանքով։

«Լեկորնյուն ցավակցություն է հայտնել «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ, բայց միևնույն ժամանակ համառորեն փորձել է համոզել, որ Ուկրաինան և Արևմուտքի երկրները ներգրավված չեն ահաբեկիչների հարձակմանը:

Սերգեյ Շոյգուն իր հերթին նշել է, որ տեղեկություններ կան ահաբեկչության կազմակերպման մեջ ուկրաինական հետքի մասին․ «Կիևի ռեժիմը ոչինչ չի անում առանց Արևմտյան կուրատորների հավանության։ Ակնկալում ենք, որ այս դեպքում դրա հետևում կանգնած չեն ֆրանսիական հատուկ ծառայությունները», - ասել է նա։

 Ինչ վերաբերում է Ուկրաինա ֆրանսիական զորախումբ ուղարկելու Ելիսեյան պալատի հայտարարություններին, Սերգեյ Շոյգուն նշել է, որ դա խնդիրներ կստեղծի հենց Ֆրանսիայի համար»,- մանրամասնում է ՌԴ ՊՆ-ն։ 

 

--00—ՍՊ