Չեմ կարծում՝ թիմից մեկը կարող էր Սանասարյանի դեմ այդ ստորությունն անել․Իմ քայլի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

Իշխանությունների համար յուրայիններ չկան և, եթե ինչ-որ մեկը կատարել է ոչ օրինական գործողություն, միանշանակ, ով ուզում է լինի՝ կպատժվի։ 
Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արփի Դավոյանը։

«Իմ քայլի» պատգամավորը չի շտապում գնահատական տալ ՊՎԾ նախկին ղեկավարի շուրջ բարձրացված աղմուկին՝ միևնույն ժամանակ շեշտում է, որ երբ սկանդալ է հասունանում  կոնկրետ անձի շուրջ, որն ինչ-որ հետաքրքրությունների շրջանակ է ներկայացնում, հենց այնպես ոչինչ չի լինում։
Նրա կարծիքով՝ երբեմն քննարկումները, թե թիմի ներսում պառակտում կա, ուղղորդված բնույթ են կրում։ 

«Առողջապահության փոխնախարարը հեղափոխական թիմի անդամ չէր և նրա վերաբերյալ բոլոր խոսակցություններն արագ լռեցին, բայց երբ հարցը  ՊՎԾ հեղափոխական ղեկավարի մասին է, սկսեցին տարաբնույթ քննարկումներ, խմորումներ ու դավադրություների տեսություններ, ինչը նշանակում է, որ կենտրոնացված աշխատանք է տարվում»,- ասել է նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։