Մութ ուժեր կան, որոնք, Սանասարյանի գործից ուզում են օգտվել. «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործում ներիշխանական պայքար չկա: Այս մասին 24TV-ի եթերում ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հովիկ Աղազարյանը: Բանախոսը նշել է որ Սանասարյանին պաշտպանողների մեջ հնարավոր է լինեն նաև մարդիկ, և ուժեր, այդ թվում արտաքին, որոնք առաջ են տանում մեղմ ասած ոչ հայաստանանպաստ շահեր, եթե չասենք հակապետական քարոզ: Այս գործը որպես երևույթ ունի երկու կողմ, այն և ստվեր է գցում հեղափոխության արժեքների վրա, և ապացուցում հենց այդ հեղափոխական արժեքների գերակայությունը գործող իշխանությունների համար, այն է՝ բոլորը հավասար են օրենքի առաջ:

Մանրամասները՝ տեսանյութում: