Երևանի քաղաքապետարանը մտադիր է խզել «Սանիտեք»-ի հետ պայմանագիրը. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

սանիտեք

«Ժամանակ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետարանը կարծես թե մտադիր է խզել «Սանիտեք» ընկերության հետ կնքած պայմանագիրը, և Երևանի աղբահանության գործը ինքնուրույն կազմակերպել: Այդ նպատակով քաղաքային բյուջեի միջոցներով գնվում են աղբահանության համար սարքավորված բեռնատարներ:

Մնում է միայն հասկանալ, թե որքանով կբավականացնեն քաղաքապետարանի միջոցներն ու կազմակերպչական ընդունակությունները այդ գործն ավելի լավ կազմակերպելու համար, քան անում է «Սանիտեքը»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: