Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովվին բռնության ենթարկածը ԱԱԾ աշխատակից է․ «Իրավունք»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

ԱԱԾ

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 21-ին միջադեպ է տեղի ունեցել Մասիսում հոգևորականի և ԱԱԾ աշխատակցի միջև:

Այդ օրը ժամը` 14։00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին է դիմել Մասիս քաղաքի բնակիչ, «Սուրբ Գևորգ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ (Սամվել) քահանա Սաֆարյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը` 10։00-ի սահմանում, Մասիս քաղաքի «Սուրբ Գևորգ» եկեղեցու բակում Մասիս քաղաքի 3-րդ փողոցի բնակիչ Էդվին Ղուկասյանը հարձակվել է իր վրա, քաշքշել, իր հասցեին հնչեցրել հայհոյանքներ, ապա մի քանի անգամ բռունցքով հարվածներ հասցրել իր գլխին և դեմքին։

Նույն աղբյուրի փոխանցմամբ` վերջինս եղել է ԱԱԾ աշխատակից: Թե ինչն է եղել միջադեպի հիմքում, դեռ հայտնի չէ, սակայն, ըստ շրջանառվող լուրերի, եղել են անձնական հարցեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: