Կապան-Քաջարան հատվածում տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը միակողմանի փակ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 23, 24News

քարաթափում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, Մ 2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի 313-րդ կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհը միակողմանի փակվել է: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական  տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:

Այս պահին Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ ընկերության ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի  մաքրման աշխատանքներ: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: