Հայաստանում «Էրեբունի» ռուսական ռազմաբազան կվերազինվի Սու-30ՍՄ կործանիչներով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 23, 24News

Սու-30ՍՄ

Բազմաթիրախային 4++ սերնդի Սու-30ՍՄ-ները մատակարարվելու են Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ռուսական ռազմական ավիաբազա: Դրանք փոխարինելու են ներկայումս այնտեղ գտնվող ՄիԳ-29 ինքնաթիռին:

Ընդհանուր առմամբ՝ մատակարարվելու է 18 ինքնաթիռ, հայտնել է ТАСС-ին ռուսական ռազմական գերատեսչության աղբյուրը:

Սու-30ՍՄ-ներով ավիաբազայի վերազինումը նախատեսվում է սկսել հաջորդ տարի: Ինքնաթիռի մուտքը կիրականացվի երկու փուլով՝ 2020-2021թթ .-ին: