Քաղաքապետը հանել է օրակարգից նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանափոխելու հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 23, 24News

hayk-marutyan-

Այսօր՝ ապրիլի 23-ին, մեկնարկել է Երևանի ավագանու նիստը։ Այսօրվա նիստի օրակարգում դրված էր Երևանի Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահի նստավայրը «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցը։

Նիստի ընթացքում քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց, որ հարցը հանում է օրակարգից։

«Այս հարցը վերաբերվում է ոչ միայն մայրաքաղաքին, այլև՝ ամբողջ հանրապետությանը, այստեղ ավելի լայն հանրային քննարկում է պետք, այդ հանրային քննարկումները երբ լինեն, դրանից հետո նորից կանդրադառնանք այդ հարցին»,- ասաց քաղաքապետը։