ՊԵԿ-ը հերքում է․ Նորագավիթի ավտոմաքսատան նորանշանակ պետը Փաշինյանի վարորդի ազգականը չէ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Նորագավիթ

Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Նորագավիթի ավտոմաքսատան պետ նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին լուրը 24News-ի հետ զրույցում հերքել են ՊԵԿ-ի լրատվականից։

«ՄԾ փոխգնդապետ Գեղամ Սարմազյանը, որը ՊԵԿ նախագահի հրամանով ապրիլի 15-ին նշանակվել է Արարատյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ, վարչապետ Փաշինյանի վարորդի մորաքրոջ տղան չէ։ Շրջանառվող տեղեկությունը ճիշտ չէ: Գեղամ Սարմազյանը վաղուց է աշխատում համակարգում և զբաղեցրել է տարբեր պաշտոններ»,- նշել են ՊԵԿ-ի լրատվականից։

Հիշեցնենք, որ Արարատյան մաքսատուն-վարչության պետի նախկին տեղակալը՝ Հայկ Միրզոյանը, վարչապետ Նիկոլ Փաշիյնանի՝ մաքսակետ այցելելությունից  հետո աշխատանքից ազատվելու դիմում էր գրել: