Քարաթափում է տեղի ունեցել նաև Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ մանրամասսներ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

դ

 

Ապրիլի 11-ին, ժամը 19:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. ճանապարհը երկկողմանի փակ է: Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 0,3 խմ). ճանապարհը երկկողմանի փակ է:

Փրկարարները քարերը հեռացրել են ավտոճանապարհահատվածի երթևեկելի հատվածից. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

--00—ՍՊ