Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Մանվել

Մայիսի 2-ին՝ ժամը 12:00-ին, տեղի կունենա Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով առաջին դատական նիստը: Այդ մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից։

Նիստը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանին:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու համար: