Հայաստանի և Թունիսի միջև դիվանագիտական անձնագիր ունեցողների համար վիզայի պահանջը հանվում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

1124334

 

ՀՀ կառավարությունը վերացրեց Հայաստանի և Թունիսի միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջը:

Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Թունիսի Հանրապետության Կառավարության միջև դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար վիզայի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը:

Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ստորագրված հիշյալ  համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:

--00—ՅՄ