Խոշոր ավտովթար՝ Հերացու թունելի սկզբնամասում․ բախվել են Kia Forte-ն ու Lexus Subaru-ն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Լեքսուս

Ապրիլի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմանում Հերացի փողոցի 1-ին հասցեի դիմաց՝ դեպի Խանջյան փողոց տանող թունելի սկզբնամասում, բախվել են Սարգիս Եղիազարյանի վարած Kia Forte մակնիշի 35 ZD 911 համարանիշի և Հարություն Վարդանյանի վարած Subaru Lexus V4 մակնիշի 35 QT 061 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը, որից հետո կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ։