Եթե բնակիչները դեմ են այդ լուծմանը, չի նշանակում՝ պետք է թողնենք փլատակների տակ. Խաժակյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Հայկ

«Երբ առարկություններ ենք ներկայացնում, ասում են չեք թողնում այս գործն այսպես անենք, չեք ուզում որ այդ հարցը լուծվի»,-ավագանու նիստի՝ իր ելույթի ժամանակ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին դիմելով, ասել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

«Բնականաբար, կան հարցեր, որոնք ավելի մանրամասն քննարկվել են, բայց ես ուզում եմ 3 հասցե ասել. Արցախի 4-րդ նրբանցքի 8 և 10, Արզումանյան 10 և 17, Նազարբեկյան 48։ Այս հասցեների հետ կապված հարց է հնչել և մենք ակնկալել ենք ձեր հետևողականությունը այս խնդիրների լուծման կապակցությամբ։ 6 ամիս անցել է, մենք ձեզնից լսում ենք միայն դիտարկումներ, որ շուտով կլինի, համաձայնությունը ձեռք ենք բերել, բայց այդ շենքերը շարունակում են նույն վիճակում մնալ», - ասել է Խաժակյանը և հավելել, որ քաղաքային իշխանությունից և գործադիր մարմնից արդյունք են ակնկալում։

«Ասել, թե բնակիչները համաձայն չեն այդ լուծմանը, չի նշանակում, որ պետք է թողնենք իրենց այդ փլատակների տակ։ Ես խոսում եմ չորրորդ կարգի վթարային շենքերի մասին», - ասել է Խաժակյանը։