ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼ 23, 24News
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին մասնակցել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կողմից Արցախում գորշ ածխի և պոլիմերային մնացուկների՝ ածխաջրածինների փոխարկման թեմայով շնորհանդեսին:
Միջոցառմանը ներկա էին նաև Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: