Այցելելեցի «Ռուսալ Արմենալ» գործարան՝ ծրագրերին ծանոթանալու․ Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ֆ

 

Այցելելեցի մեր առաջատար արդյունաբերական ընկերություններից մեկը՝ ալյումինե փայլաթիթեղի արտադրությամբ զբաղվող «Ռուսալ Արմենալ» գործարան՝ ընկերության գործունեությանն ու ծրագրերին ծանոթանալու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․

«Ծանոթացա գործարանի տեխնոլոգիական հնարավորություններին և արտադրության պայմաններին։

Շրջայցի ընթացքում քննարկվեցին ընկերության գործունեությունը, առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։ Ընկերության տնօրենին ներկայացվել են պետական աջակցության այն մեխանիզմները, որոնց կիրառմամբ հնարավոր կլինի բարձրացնել ընկերության արտադրողականությունն ու մրցունակությունը։ Անդրադարձ է կատարվել նաև երրորդ երկրներ արտահանելու նպատակով արտոնյալ ռեժիմների ձևավորման հնարավորություններին։

Ներկայումս էկոնոմիկայի նախարարությունն ընկերության հետ համատեղ մշակում է նոր սխեմաներ ընկերության արտադրանքի շուկաների դիվերսիֆիկացման և այլընտրանքային շուկաներում իրացնելու ուղղությամբ»,- գրել է նախարարը։ 

 --00—ՍՊ