Մակունցը գրադարանում քննարկել է տարածաշրջանային կայունության շուրջ հարցերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

յյ

 

Ապրիլի 10-ին ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում Րոդ Այլընդից կոնգրեսականներ Սեթ Մեգըզիները և Գեյբ Ամոն նահանգի բնակիչների համար կազմակերպել էին «Րոդ Այլընդի օր» միջոցառումը, որին որպես բանախոս հրավիրված էր նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը։ Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ 



Իր խոսքում դեսպանն անդրադարձ կատարեց հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգային հարցերին, տարածաշրջանային կայունության տեսանկյունից ԱՄՆ դերակատարությանը, ընդգծեց ԱՄՆ-ում հայ համայնքի դերը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում։ Ելույթին հետևեց հարց ու պատասխանի հատվածը։

 --00—ՍՊ