Որոշ դեպքերում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պետությանն անդառնալի վնաս կարոող է հասցվել․ ՏԿԵՆ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ff

 

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ղեկավարել է ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։ 

Նիստի ընթացքում ներկայացվել է 2024 թվականի հունվարից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերված ապօրինի ընդերքօգտագործման դեպքերի մասին տվյալներ։

Քննարկվել են առկա խնդիրները, որոնք առաջացել են դեպքերի բացահայտման ընթացքում։

Ամփոփելով նիստը՝ ՏԿԵ փոխնախարարը շեշտել է, որ որոշ դեպքերում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով բնական ռեսուրսների անբարեխիղճ օգտագործումը կարող է պետությանն անդառնալի վնաս հասցնել։

Այս համատեքստում Հարությունյանը ներկաներին առաջարկել է հետևողական լինել՝ ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի բացահայտման և կանխարգելման աշխատանքներում։

 --00—ՍՊ