Ուրալը եղել է ծանրաբեռնված, որի մեջ եղել է երկու դիրքի անձնակազմ, վարորդը՝ ժամկետային զինծառայող

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ff

 

«Փաստինֆո»-ն տեղեկություններով՝ զինծառայողներին տեղափոխող ՊՆ-ի Ուրալ մակնիշի մեքենան վթարի է ենթարկել Մեղրիում՝ հերթափոխի անձնակազմի տեղափոխությունն իրականացնելիս։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Ուրալը եղել է ծանրաբեռնված, որի մեջ եղել է երկու դիրքի անձնակազմ, իսկ վարորդը՝ ժամկետային զինծառայող՝ ոչ մեծ փորձառությամբ։

ՊՆ-ն պաշտոնապես հայտնել է, որ այսօր՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպարզված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից ձորակի տարածքում:

Վթարի հետևանքով, նախնական տվյալների համաձայն, կա 4 զոհ և վիրավորներ: Մեր տեղեկություններով՝ վիրավորների թիվը հասնում է երկու տասնյակի։ «Փաստինֆո»-ն փորձել է մեր աղբյուրի հայտնած տեղեկությունների վերաբերյալ ստանալ նաեւ ՊՆ-ի մեկնաբանությունը, սակայն կապ հաստատել դեռ չի հաջողվել։

 --00—ՍՊ