Տիեզերքի հետազոտման աշխատանքները շարունակվում են, առաջընթաց կա․ Պուտին 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

ВВ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ տիեզերքի հետազոտման աշխատանքները շարունակվում են:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մեջբերելով նախագահ Պուտինի խոսքերը:

Խոսելով տիեզերական հետազոտությունների մասին՝ նա ասել է, որ գումարը միշտ չի բավականացնում, բայց աշխատանքն ընթանում է, և կա առաջընթաց:

«Դուք գիտեք, որ հենց նոր տեղի ունեցավ «Անգարա» հինգերորդ հրթիռի մեկնարկը՝ մեր նոր ծանր հրթիռակիրը, դա նաև լավ առաջընթաց է: Մեր նոր տիեզերակայանից՝  «Արևելյանից»- ից, այս հրթիռակրի օգնությամբ մենք այնուհետև դուրս կբերենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ռուսական ուղեծրային կայանի ստեղծման համար», - նշել է Պուտինը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և տիեզերագնացներ Օլեգ Նովիցկու և Մարինա Վասիլևսկայայի հետ հանդիպմանը:

 --00—ՍՊ