Արարատի մարզում վթարից 4 վիրավորներից մեկը վրաերթի է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

dd

Այսօր՝ ապրիլի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 24 կմ հատվածում՝ «Ադանա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 55-ամյա Սուրեն Մ.-ի վարած «Reno» մակնիշի և 28-ամյա Լիպարիտ Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 վարորդներն ու Opel-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 65-անյա Հրաչ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, իսկ Reno-ի ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 65-անյա Ռադիկ Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։







Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։



Ըստ նախնական տեղեկությունների՝ մինչև վթարը նաեւ տեղի է ունեցել վրաերթ, ինչը ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են։



Աղբյուրի տեղեկություններով՝ Opel-ը խափանված է եղել, վարորդը կայանել է ավտոմեքենան ճանապարհի նշված հատվածում ու մինչ կփորձեր պարզել՝ ինչն է խափանման պատճառը, Reno-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել Opel-ին։





--00—ՍՊ