Հըզբոլլահը Իսրայելի ուղղությամբ 50 հրթիռ է արձակել, ՑԱԽԱԼ-ը պատասխանել է․ իրավիճակը պայթյունավտանգ է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

d

«Հըզբոլլահը» Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 50 հրթիռ է արձակել։ Բացի այդ, իսրայելական ՀՕՊ-ը որսացել է Լիբանանի տարածքից ուղարկված երկու անօդաչու թռչող սարք։



«ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող մի շարք վայրերի ուղղությամբ՝ սպառնալիքը վերացնելու համար», - հայտարարել են Իսրայելի ՊԲ-ից։



Նշենք, որ որ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժումը հաստատել է տասնյակ հրթիռների հարվածները:

Իրավիճակը շարունակում է մնալ լարված: Ամերիկյան և իսրայելական աղբյուրները զգուշացնում են Իրանի կողմից հնարավոր հարձակման մասին։



--00—ՍՊ